Խաչանովը, Մեդվեդեւն ու Ռուբլյովը կարողացել են մեկնել Դուբայից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովը, Անդրեյ Ռուբլյովն ու Դանիել Մեդվեդեւը կարողացել են մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններից, որի օդային տարածքը փակ է Իրանի պատասխան օդային հարվածների հետեւանքով։

Անցած շաբաթ Դուբայի մրցաշարին մասնակցած Խաչանովը, Մեդվեդեւն ու Ռուբլյովը ավտոմեքենայով մեկնել են Օման, որտեղից օդանավով կմեկնեն Ստամբուլ, հաղորդում է ria.ru-ն։

Թուրքիայից թենիսիստները կմեկնեն ԱՄՆ, որտեղ կմասնակցեն Ինդիան Ուելսի մրցաշարին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment