Fars. Խամենեին կհուղարկավորվի իր հայրենի քաղաքում

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որը սպանվել էր փետրվարի 28-ին իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ, կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։ Այս մասին հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ գերագույն առաջնորդի մարմինը նախատեսվում է տեղափոխել Մաշհադ Թեհրանում կայանալիք հուղարկավորությունից հետո։ Հուղարկավորության արարողությունների ամսաթվերը վերջնականապես որոշվում են և շուտով կհայտարարվեն։

Leave a Comment