Հակադարձ հարվածներն ուղղված են բացառապես ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին. Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը (Խաթամ ​​ալ-Անբիա) հայտարարում է, որ Իրանի պատասխան հարվածները ուղղված են բացառապես իսրայելական և ամերիկյան թիրախներին, հաղորդում է Press TV-ն։

Ըստ Գլխավոր շտաբի հայտարարության՝ Թեհրանը շարունակում է հանձնառու լինել հարևան երկրների ազգային անվտանգության և շահերի պաշտպանությանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment