Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել


Միջազգային


Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի շենքերը վնասվել են ԱՄՆ-Իսրայելական հարձակումներից հետո։


«Վերջին 48 ժամվա ընթացքում Vantor-ի կողմից արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Նաթանզի միջուկային օբյեկտին հասցված վնասը։ CNN-ի կողմից լուսանկարների վերլուծության համաձայն՝ վնասվել է մեծ պահեստ և երկու փոքր երկհարկանի շենք», – հաղորդում է հեռուստաալիքը։


Նաև նշվում է, որ ավերված կառույցները, հնարավոր է, ծառայել են որպես աշխատողների և տրանսպորտային միջոցների մուտքի կետեր դեպի օբյեկտի ստորգետնյա կառույցներ։


Leave a Comment