Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ

«Թուրքիան այսօր» լրատվական ալիքը գրում է. «Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Էրդողանը դատապարտել է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, նշել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Պակիստանին ահաբեկչության դեմ պայքարում և կնպաստի Պակիստանի ու Աֆղանստանի միջև հրադադարի վերականգնմանը։

Էրդողանը նաև նշել է, որ Իրանի վրա հարձակումներով սկսված հակամարտության շուրջ տարածաշրջանում դիվանագիտության վերաակտիվացումը շատ օգտակար կլինի, և որ Թուրքիան պատրաստ է տրամադրել ամեն հնարավոր աջակցություն դրա համար»:

 

Leave a Comment