Անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Մտքեր են փոխանակվել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ընդգծել են մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի՝ բարձր մակարդակով անցկացման նպատակով ցուցաբերվող ակտիվ ներգրավածությունը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment