Tasnim. Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու համար

Իրանը հիմնականում հարվածային անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա հարձակվելու համար, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Իրանի դեմ չորսօրյա գործողություններից հետո «ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգը տարածաշրջանում դժվարությունների է հանդիպել» և չի կարողանում լիովին պաշտպանել իր բազաները։

Ինչպես նշում է Tasnim-ը, այս պայմաններում իրանական զինվորականների համար «կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը որպես արդյունավետ և էժան գործիք դարձել է առաջնահերթություն»։

Leave a Comment