Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 23 հասցեում՝ շինհրապարակում, տղամարդու դի կա։
Տեղում պարզվել է, որ նշված հասցեում նորակառույց շենքի շինհրապարակում ամրան գործելու ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Նվեր Դ.-ն մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։
Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների անվտանգությունը չպահպանելու, որն առաջացրել է մարդու մահ, հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված շինհրապարակում, որպես ամրանագործ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: