Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Իրանի զենքի արտադրության օբյեկտներին

Իսրայելի զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի արդյունաբերական օբյեկտներին, որոնք զբաղվում են զենքի, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արտադրությամբ, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։

«Իրանի տարածքում իրականացված հարձակումների ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորել է զենքի, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների արտադրության համար օգտագործվող արդյունաբերական օբյեկտները, որոնք գոյության սպառնալիք են ներկայացնում Իսրայելի պետության համար», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment