Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքի որոշումը կհրապարակվի մարտի 5-ին

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ փետրվարի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մարտի 5-ին: 

«Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս: Առաջիկայում կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ», – գրել է նա:

Վարդևանյանը հավելել է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր՝ առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի, «հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար»:

Կարապետյանին 2025 թվականի հունիսին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին բավարարել էր պաշտպանության կողմի միջնորդությունը, և Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանք և գրավ։

Leave a Comment