Սահմանվել են անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը

Հայաստանի բանկերի միությունից հայտնում են, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ սույն թվականի մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր՝

  • ARCA քարտերով գործարքների համար՝ 0.5%,
  • VISA և MasterCard քարտերով գործարքների համար՝ 0.9%։

«Գործնականում նշված որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ։ Այդ դեպքերում բանկերը հանձնառություն են ստանձնել հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ և վերադարձնել մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար տնտեսվարող սուբյեկտներից ավել գանձված գումարները։

Համապատասխանաբար, նշված որոշման չափանիշների ներքո գտնվող տնտեսվարող սուբյեկտներին խնդրում ենք անճշտությունների դեպքում անմիջապես դիմել ձեր ՊՈՍ տերմինալը սպասարկող բանկին»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment