Մինչև Վլադիմիր Զելենսկին «չվերադառնա առողջ բանականությանը և բնականոն կյանքին», Հունգարիան չի աջակցի ԵՄ-ի՝ Ուկրաինայի օգտին կայացված որոշումներին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված նամակում։
«Մինչև նախագահ Զելենսկին չվերադառնա առողջ բանականության և բնականոն կյանքի, մենք չենք աջակցի Ուկրաինայի համար օգտակար որևէ որոշման, ես այս մասին հայտել եմ Եվրահանձնաժողովի նախագահին»,- ասել է Օրբանը Ֆեյսբուքում հրապարակված տեսաուղերձում։