Դատախազությունը պահանջել է բռնագանձել Էռնեստ Սողոմոնյանից 2 բնակարան Հյուսիսային պողոտայում

Դատախազությունը պահանջել է բռնագանձել Էռնեստ Սողոմոնյանից 2 բնակարան Հյուսիսային պողոտայում

3 մարտի 2026 – 15:51 AMT

PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումը, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

– Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ.

– 8 միլիոն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ։

Էռնեստ Սողոմոնյանը եղել է ԱԺ 1-ին և 4-րդ գումարումների պատգամավոր: Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայրն է:

Leave a Comment