Իրանի հարավում տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգի Գերաշ քաղաքից 52 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի խորությունը կազմել է 10 կիլոմետր։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մարտի 3-ին՝ ժամը 6:54-ին, Գրինվիչի ժամանակով։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
