Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը


Միջազգային


Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է իր գործունեությունը մինչև հետագա ծանուցում՝ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության պատճառով։ Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության հրապարակած հայտարարության մեջ։

«Տարածաշրջանային շարունակվող լարվածության պատճառով Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը կփակվի մինչև հետագա ծանուցում», – նշվում է հայտարարության մեջ։

Բոլոր նախատեսված հյուպատոսական հանդիպումները, այդ թվում՝ թե՛ պլանային, թե՛ արտակարգ հանդիպումները, չեղարկվել են։ 


Leave a Comment