Սպիտակ տունը որևէ կոնկրետ թեկնածու չունի Իրանի առաջնորդի պաշտոնի համար այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո։ Բոլոր հավանական թեկնածուները սպանվել են Իսլամական Հանրապետության դեմ ուղղված հարվածների ժամանակ, երեքշաբթի օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի իրազեկ աղբյուրներին։
«Նախագահ Դոնալդ Թրամփը մտքում ուներ հավանական իրավահաջորդի, երբ նրա վարչակազմը հունվարին ձերբակալեց Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։ Նա նման տարբերակ չունի Իրանի դեպքում»,- նշվում է հոդվածում։
Politico-ի աղբյուրները պնդում են, որ Իրանի դեմ գործողությանը նախապատրաստվելիս ամերիկյան հետախուզությունը կապեր է հաստատել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի անդամների հետ։
Հաղորդվում է, որ Թրամփն ինքը ABC-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ այս դերի համար դիտարկվող մի քանի մարդիկ զոհվել են Իրանին հարվածների հետևանքով։