Իսրայելում մտավախություն ունեն, որ Թրամփը կդադարեցնի Իրանին հարվածները. լրատվամիջոցներ

Իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դադարեցնել Իրանի դեմ հարվածները նավթի գների աճի պատճառով, հաղորդում է Al-Monitor-ը։

«Սա մեր ամենամեծ մտավախությունն է։ Թրամփը կենտրոնացած է ֆոնդային շուկայի վրա։ Նա չի ուզում թույլ դոլար, նա չի ուզում թանկ ապրանքներ։ Ամեն դեպքում, նա հանրային աջակցություն չունի Իրանի դեմ պատերազմի համար։ Այս ամենը կարող է մեծապես բարդացնել իրավիճակը նրա համար»,- հրատարակությանը ասել է իսրայելցի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, ով ցանկություն է հայտնել չբացահայտված մնալ։

Leave a Comment