Ի դեպ՝ Հայաստանից բացի ազատազրկված լրագրողներ կան նաև ՌԴ-ում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Վրաստանում,որոնց ևս անդրադարձ կատարվել է:
Սա թարս ապտակ է՝ Նիկոլին, ինչը վկայում է այն մասին, որ նրա՝ «ժողովրդավարության բաստիոնի» մասին լոլոները Արևմուտքում մտադիր չեն «հալած յուղի» տեղ ընդունել. շատ լավ գիտեն՝ ինչ է այստեղ կատարվում: կատարվումէ այն, որ Նիկոլը ստեղծել է բռնատիրական կարգեր ու այդ կարգերն ամեն գնով ամրապնդում. չամրապնդի, «ջրի երեսին մնալու» շանս չունի:
Բայց հարց է առաջանում՝ գործնականում ի՞նչ կարող է տալ այս արձանագրումը, եթե Նիկոլը սկզբունքորեն թելում է արևմտաթուրքական թելը: Արձանագրել իրականությունը մի բան է, իսկ ահա դրանից բխելիքը՝ բոլորովին այլ: Արդյոք Նիկոլը ստիպված կլինի՞ տեղի տալ այնպես, ինչպես տեղի տվեց ձերբակալված հոգևորականների դեպքում: Եթե շարունակի «քշել իր էշը», ապա տուժելու է ոչ միայն ՔՊ-ի, այլև արևմտյան համապատասխան շրջանակների իմիջը:
Ցանկություն կա հավատալու, որ գոնե այս անգամ Նիկոլը հետևություններ կանի ու տղաներին ազատ կարձակի, եթե, իհարկե, գործ չունենք հերթական թզփչոցիի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: