«Խորհուրդ՝ ՀՀ Սահմանադրության խախտման դեմ «պայքարողներին»»․ Լիզա Ճաղարյան

«Խորհուրդ՝ ՀՀ Սահմանադրության խախտման դեմ «պայքարողներին»»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարեկամական խորհուրդ՝ Հայաստանի Սահմանադրության խախտման դեմ «պայքարողներին».
Հայաստանի ներկա վարչապետն անթիվ-անհամար անգամ խախտել է, շարունակում է խախտել և, կասկած չունեմ, շարունակելու է խախտել Հայաստանի Սահմանադրությունը։ Չէ. սա շատ մեղմ որակում է, ուղղակիորեն կոխկռճել է Սահմանադրությունը և, ի դեպ, նեղություն էլ չի քաշել դա թաքցնել։ Կառավարությունն ինքն է, ինչո՞ւ պիտի թաքցներ որ։
Ա՛յ, երբ հրապարակավ կցնցվեք կլյուչնիկական բեսպրեդելի դեմ, դրանից հետո սկսեք քննարկել, թե ընդդիմադիր ուժերից ում առաջարկն է հղի Սահմանադրության խախտմամբ, ումը՝ ոչ»։

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան

Leave a Comment