ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիների տարհանման առաջին ինքնաթիռը ժամանել է Երևան – Armenia Today

Մարտի 3-ի առավոտյան՝ ժամը 6։19-ին, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների տարհանման առաջին ինքնաթիռը, տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանից։

Չվերթն իրականացվել է Օմանի մայրաքաղաք Մոսկատից՝ Fly One Armenia ընկերության ինքնաթիռով։

ԱՄԷ քաղաքներ զբոսաշրջության նպատակով մեկնած ՀՀ քաղաքացիները այնտեղ են մնացել փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով՝ նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության պատճառով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։

Մարտի 2-ին Քաղաքացիական ավիացիայից Armenia Today-ին հայտնել էին, որ Fly One Armenia-ի ինքնաթիռն արդեն վերադառնում է Մասկատից։ Մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև մարտի 4-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան չվերթի ու տոմսերն անվճար գնելու հնարավորության մասին։

Կարդացեք նաև՝ 

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին

Leave a Comment