Թեհրանը կշարունակի թիրախային հարվածներ հասցնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին, և «դժոխքի դարպասները» կբացվեն նրանց համար, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին։
«Թշնամին պետք է սպասի շարունակական թիրախային հարձակումների: Դժոխքի դարպասները ամեն րոպե ավելի ու ավելի լայն կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար», – ասել է Նաինին, մեջբերել է իրանական «Միզան» լրատվական գործակալությունը:
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրեց ավերածությունների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։