Իրանը կարող էր միջուկային զենք ունենալ երեք տարի առաջ. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն դուրս չգար Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, Իրանը կարող էր միջուկային զենք ձեռք բերել երեք տարի առաջ։

Ամերիկացի առաջնորդն այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Եթե ես չխզեի Օբամայի հրեշավոր միջուկային համաձայնագիրը Իրանի հետ, նրանք միջուկային զենք ձեռք կբերեին երեք տարի առաջ», – գրել է Թրամփը։

«Եվ եթե դա թույլ տրվեր, աշխարհն այսօր շատ այլ տեղ կլիներ», – հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին BBC-ի եթերում վստահություն էր հայտնել, որ Իրանը միջուկային զենք չունի։


Leave a Comment