Լիբանանի նախագահը «Հեզբոլլահի» որոշումը վերջնական է համարում

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը «Հեզբոլլահի» ռազմական գործունեությունը արգելելու կառավարության որոշումը որակել է վերջնական և անդառնալի, ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

«Լիբանանի պետության խաղաղության և պատերազմի վերաբերյալ որոշումներ կայացնելու բացառիկ իրավունքը պահպանելու, ինչպես նաև անօրինական ռազմական և ուժային գործողությունները արգելելու վերաբերյալ նախարարների կաբինետի երեկ կայացված որոշումը ինքնիշխան, վերջնական է», – նրա խոսքերն է մեջբերել նախագահի մամուլի ծառայությունը։

Աունը նշել է, որ կառավարությունը հանձնարարել է բանակին և անվտանգության ուժերին իրականացնել որոշումը ամբողջ Լիբանանում։

Leave a Comment