Խուճապի մեջ ենք։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր այսպիսի հեգնանքով պատասխանեց այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀԿ նախաձեռնած իմպիչմենտին, ավելի ստույգ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։
«Հեսա ընտրություններ են, ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ փողոցային պայքար։ Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն՝ ընտրություններին մասնակցեն։ Ի՞նչ իմպիչմենտ կարող են անել։
Ասում եմ՝ ռեժիմը խուճապի մեջ է», – հեգնանքով ասաց Սիմոնյանը։