
«Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը։ Ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտին թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ»,- ճեպազրույցի ժամանակ այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հայտարարությանը։ «Սա տխուր մասն էր, իսկ բավականին զվարճալի մասն այն էր, որ, փաստորեն, իրենց վարչապետի թեկնածուն այնքան բանի պետք չէ, որ իրենց առաջնորդն այլ մարդու է աջակցում, որը նույնիսկ վարչապետի թեկնածու չի կարող լինել»,- հավելեց Ռուբինյանը։