Իսրայելի զինվորական պաշտոնյաները հայտնաբերել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գտնվելու վայրը՝ կոտրելով ճանապարհային տեսախցիկները և մի քանի տարի շարունակ վերահսկելով անվտանգության համալիրի գործունեությունը, հաղորդում է Financial Times-ը։
«Թեհրանում գրեթե բոլոր ճանապարհային երթևեկության տեսախցիկները կոտրվել են մի քանի տարի առաջ, դրանց պատկերները կոդավորվել և փոխանցվել են Թել Ավիվի և հարավային Իսրայելի սերվերներին։ Մեկ տեսախցիկ ուներ հատկապես լավ անկյուն. այն թույլ էր տալիս տեսնել, թե որտեղ են սովորաբար կայանում նրանց մեքենաները և պատկերացում տալիս խիստ պահպանվող համալիրի ներսում առօրյա կյանքի մասին», – հաղորդել է պարբերականը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։