Մերձավոր Արևելքում չեղարկվել է առնվազն 11,000 չվերթ

Մերձավոր Արևելքում  չեղարկվել է առնվազն 11,000 չվերթ

Wall Street Journal-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում բռնկված նոր ռազմական գործողությունները բազմաթիվ թռիչքների չեղարկման պատճառ են դարձել։ Քանի որ գործողության մեջ ներառվել են մի շարք երկներ և տարածքներ, հետաձգված թռիիչների թիվը անցել է 10 հազարը։

Հրապարակման համաձայն՝ չեղարկվել է առնվազն 11,000 չվերթ, ինչը ազդել է մոտ 1.5 միլիոն ուղևորի վրա։ Իսկ տարածաշրջանի կարևորագույն օդանավակայանային հանգույցները թիրախավորվել են իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով։

Մեծ հարց է, թե որքան կտևի խափանումը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Իսրայելի և Իրանի միջև նախկին բախումները չափվել են օրերով։ Նախագահ Թրամփը նշել է, որ ներկայիս գործողությունները կարող են շարունակվել շաբաթներ։

Եվրոպական ավիացիոն անվտանգության կարգավորող մարմինները ավիաընկերություններին ասել են, որ Պարսից ծոցի տարածաշրջանում թռիչքները անվտանգ չեն մինչև առնվազն ուրբաթ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment