ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական The Sun պարբերականին տված հարցազրույցում դժգոհել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր «չցանկացավ օգնել» Իրանի դեմ գործողություններում։
«Ես երբեք չէի մտածի, որ կբախվեմ Մեծ Բրիտանիայի նման մոտեցման։ Շատ տխուր է տեսնել, որ հարաբերություններն արդեն ակնհայտորեն այլևս այն չեն, ինչ եղել էին», ասել է նա։
Երկուշաբթի Սթարմերը խորհրդարանում հայտարարել էր, որ իր կառավարությունը «չի հավատում օդային հարվածների միջոցով [Իրանում] վարչակարգի փոփոխության հնարավորությանը»։
Բրիտանական իշխանությունները սկզբում ԱՄՆ-ին չէին թույլատրում օգտագործել իրենց ռազմաբազաները Իրանի դեմ հարվածների համար, սակայն ավելի ուշ թույլ են տվել իրանական ռազմական օբյեկտների դեմ «պաշտպանական» բնույթի հարվածները։
Ըստ բրիտանական մամուլի՝ Սթարմերը Իրանի դեմ հարվածների համար միջազգային իրավունքի բավարար հիմքեր չի տեսել։
The Sun-ին տված հարցազրույցում Թրամփը գովել է Ֆրանսիայի դիրքորոշումը։
«Ֆրանսիան հիանալի պահեց իրեն։ Բոլորը հիանալի էին։ Բայց Մեծ Բրիտանիան շատ էր տարբերվում մյուսներից»,- ասել է նա։
Տես նաեւ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան սպառնում են Իրանին, Իսպանիան՝ քննադատում ԱՄՆ-ին եւ Իսրայելին