«Երևան Սիթի»-ից գնված «Աթենք»-ի պանրով կիևյան կոտլետի մեջ քաղաքացին հայտնաբերել է տոպրակի կամ պլաստիկի նմանվող զանգված



Tert.am-ը գրում է.


Tert.am-ին է դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ հունվարի 6-ին Երևան Սիթիից գնել է Աթենքի պանրով կիևյան կոտլետ, կոտլետի միջից հայտնաբերել է տոպրակի կամ պլաստիկի նմանվող զանգված:



Tert.am-ը թեմայի շուրջ պարզաբանման նպատակով կապ հաստատեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքացին ուշ է դիմել, եթե դիմեր հենց հունվարի 6-ին, կփորձեին որոշակի քայլեր ձեռնարկել, իսկ հիմա այլևս ոչինչ չեն կարող անել, քանի-որ տվյալ խմբաքանակը, որից քաղաքացին խնդիր է հայտնաբերել, արդեն վերջացել է, ստուգումը կլինի ոչ արդյունավետ:

«Հունվարին տեղի ունեցած իրադարձությունը այսօր արդեն հնարավոր չէ ճշտել, այդ պահին պետք է դիմեր ու ասեր, մենք էլ փորձեինք հասկանալ, թե որտեղից է գնել, ճշտեինք խմբաքանակն ու դրա հետևից գնայինք»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment