3 մարտի 2026 – 11:02 AMT
PanARMENIAN.Net – Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի, ասել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
«Քանի որ արդեն 300 տարի Իրանը չի եղել պատերազմի նախաձեռնողը, և մեր խիզախ զինված ուժերը հարձակում չեն սկսել, բացի պաշտպանության նպատակներից, մենք վճռականորեն կպաշտպանենք մեզ և մեր վեցհազարամյա քաղաքակրթությունը՝ անկախ նրանից, թե գինը որը կլինի, և կստիպենք թշնամիներին զղջալ իրենց սխալ հաշվարկների համար»,-գրել է Լարիջանին X-ում, հայտնում է Tansim-ը:
Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իրեն երկարատև պատերազմի ընթացքում, ի տարբերություն ԱՄՆ-ի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մարտի 2-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Պատվո մեդալների հանձնման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ն հեշտությամբ կհաղթի Իրանին, հայտնում է Meduza-ն:
«Մենք սկսեցինք պատերազմը, որովհետև Իրանը չէր պատրաստվում դադարեցնել միջուկային զենքի մշակումը։ Սա մեր վերջին և լավագույն հնարավորությունն էր հարված հասցնելու համար։ Իրանը արդեն ուներ հրթիռներ, որոնք կարող էին հարվածել Եվրոպային և մեր բազաներին, և շուտով ձեռք կբերեր հրթիռներ, որոնք կկարողանային հասնել գեղեցիկ Ամերիկային։
Մեր նպատակները հստակ են՝ ոչնչացնել Իրանի հրթիռային ներուժը և նրա ռազմածովային նավատորմը, երաշխավորել, որ աշխարհի գլխավոր ահաբեկչության հովանավորը երբեք միջուկային զենք չի ստանա և չի կարողանա ղեկավարել ահաբեկիչներին իր սահմաններից դուրս։ Սկզբից մենք կանխատեսել էինք, որ պատերազմը կտևի չորս-հինգ շաբաթ։ Մենք արդեն զգալիորեն առաջ ենք կանխատեսումներից, սակայն կարող ենք դիմանալ շատ ավելի երկար, որքան էլ պահանջվի։ Այսօր ինչ-որ մեկը ասաց, որ ես ուզում եմ ամեն ինչ արագ անել, հակառակ դեպքում «կձանձրանամ»։ Ես չեմ ձանձրանում։ Այստեղ ձանձրալի ոչինչ չկա։ Մենք ունենք աշխարհի ամենաուժեղ և հզոր բանակը, և մենք հեշտությամբ կհաղթենք»,-ասել է Թրամփը:
Մարտի 3-ի առավոտյան ԱՄՆ-ն հայտնել է, որ ոչնչացրել է Իրանի տարածքում գտնվող հրամանատարական կետեր, ՀՕՊ համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակներ, ինչպես նաև ռազմական օդանավակայաններ։ Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), գրում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարական-կառավարման կետերը, Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռների և անօդաչու սարքերի արձակման հարթակները, ինչպես նաև ռազմական օդանավակայանները շարունակվող գործողությունների ընթացքում», – հայտնել է հրամանատարությունը X սոցիալական ցանցում։
Թրամփը նաև հայտարարել է, որ երկրի տրամադրության տակ եղած արկերի պաշարները հնարավորություն են տալիս ռազմական գործողություններ վարել անսահմանափակ ժամանակ։
«Միացյալ Նահանգների միջին և մեծ տրամաչափի զինամթերքի պաշարները երբեք այսքան մեծ կամ այսքան որակյալ չեն եղել։ Ինչպես ինձ այսօր տեղեկացվել է, մենք ունենք այս