ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ին անմիջական վտանգ էր սպառնում, քանի որ Վաշինգտոնը գիտեր, որ Իսրայելը պլանավորում է հարվածել Իրանին, հետևաբար, Իրանը կպատասխաներ՝ հարձակվելով տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ Ռուբիոն այս մասին ասել է Կոնգրեսում լսումներից առաջ։
Գաղտնի լսումներից հետո նման հայտարարություն է արել նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։
«Քանի որ Իսրայելը վճռել էր գործել ԱՄՆ-ի հետ կամ առանց նրա, մեր գլխավոր հրամանատարը և վարչակազմը շատ բարդ որոշում ունեին ընդունելու»,- ասել է Ջոնսոնը։
Կոնգրեսի առջև լսումներին Մարկո Ռուբիոյից բացի մասնակցել են նաև պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը։
Դեմոկրատները հայտարարել են, որ ըստ ԱՄՆ սահմանադրության՝ միայն Կոնգրեսը և ոչ թե նախագահը կարող է պատերազմն հայտարարել, հետևաբար, առանց օրենսդիրների հավանության, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է ռազմական գործողություններ ծավալեր Իրանում։