
Բահրեյնում, Իրաքում և Հորդանանում ամերիկյան դեսպանատների ոչ առանցքային աշխատակիցներին, ինչպես նաև պետծառայողների ընտանիքներին հրահանգվել է լքել երկրները անվտանգության նկատառումներից ելնելով, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Հրահանգները վերաբերում են դիվանագիտական ներկայացուցչությունների կարևորագույն գործառույթների կատարմանը չներգրավված աշխատակիցներին։