Իրանը հայտարարել է, որ նոր առաջնորդի ընտրությունը երկար չի տևի

Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը երկար չի տևի, հայտարարել է Փորձագետների խորհրդի անդամ Ալի Մոալեմին։

«Նոր գերագույն առաջնորդի ընտրությունը երկար չի տևի», – նրա խոսքերն է մեջբերել ISNA-ն։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո Իրանում ստեղծվեց ժամանակավոր կառավարող խորհուրդ, որի կազմում էին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյին և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Ալիռեզա Արաֆին։

Leave a Comment