ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի ավելի քան 10 երկրները


Միջազգային


ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի ավելի քան 10 երկրներ՝ տարածաշրջանում լարվածության սրման պատճառով։

Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Մորա Նամդարը։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պետդեպարտամենտը կոչ են անում ամերիկացիներին անհապաղ լքել հետևյալ երկրները՝ օգտագործելով ցանկացած հասանելի տրանսպորտային միջոց՝ լուրջ անվտանգության ռիսկերի պատճառով», – գրել է նա։

Ցուցակում ներառված են Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Գազայի հատվածը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը։


Leave a Comment