ԱՄՆ-ն չի մտադիր չէ ներգրավվել նոր երկարատև հակամարտության մեջ. Վենս


Միջազգային


Միացյալ Նահանգները մտադրություն չունի ներգրավվել տարիներ շարունակվող հակամարտության մեջ։

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակ նպատակն է ապահովել, որ Իրանը երբեք չկարողանա ձեռք բերել միջուկային զենք:

«Նախագահը չի ցանկանում պաշտպանել երկիրը իրանական միջուկային զենքից իր երկրորդ ժամկետի առաջին երեք-չորս տարիների ընթացքում. նա ցանկանում է համոզվել, որ Իրանը երբեք չի կարողանա ձեռք բերել միջուկային զենք», – ասել է Վենսը։

Նա հավելել է, որ սա երկարաժամկետ ռազմական արշավ չէ։

Վենսի խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտները կառուցվում են ոչ միայն խաղաղ ուրանի հարստացման, այլև միջուկային զենքի մշակման համար։


Leave a Comment