
ԱՄՆ դեսպանատունը Էր Ռիադում ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Թագավորության պաշտպանության նախարարությանը։ Նախնական գնահատականներով՝ նյութական վնաս է պատճառվել։
Լրատվամիջոցը նշում է, որ ԱԹՍ-ների հարձակումը տեղի է ունեցել Պարսից ծոցի երկրների ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի շարունակական հարձակումների պայմաններում, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան բազաները: