Մինեսոտայի նահանգի դատախազությունը հետաքննում է «Operation Metro Surge» գործողության ընթացքում ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցների հնարավոր անօրինական գործողությունները։ Գործողությունը, որը տարվա սկզբին ուղղված էր ապօրինի ներգաղթյալների դեմ, համայնքի լայն դիմադրության էր արժանացել։ Դրա ընթացքում գործակալները կրակ էին բացել և սպանել ԱՄՆ երկու քաղաքացու։ Դեպքը համազգային բողոքի ալիք էր բարձրացրել։
Մինեապոլիսը ներառող շրջանի դատախազ Մորիարտին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր գրասենյակը գործարկել է հատուկ առցանց հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել տեսանյութեր և այլ ապացույցներ այն դեպքերի վերաբերյալ, երբ, իրենց համոզմամբ, ԱՄՆ սահմանապահ ծառայության նախկին «գլխավոր հրամանատար» կոչված Գրեգորի Բովինոն և այլ դաշնային գործակալներ հանցավոր գործողություններ են կատարել։
«Մենք կհետաքննենք ներկայացված բոլոր տվյալները և, անհրաժեշտության դեպքում, մեղադրանքներ կառաջադրենք։ Անհրաժեշտության դեպքում նաև կհամագործակցենք տեղական իրավապահ մարմինների հետ», — նշել է Մորիարտին՝ հավելելով. «Թող որևէ մեկը սխալ պատկերացում չունենա․ մենք չենք խուսափելու որևէ իրավական պայքարից»։
Նա ընդգծել է, որ դաշնային գործակալներին դատապարտելը բարդ գործընթաց է՝ նրանց տրամադրված իրավական պաշտպանության պատճառով, սակայն հավելել է. «Դաշնային գործակալների համար բացարձակ անձեռնմխելիություն գոյություն չունի»։
