Եթե միջոցներ չձեռնարկվեին, հետագայում անհնար կլիներ. Իսրայելի վարչապետ

Եթե միջոցներ չձեռնարկվեին, հետագայում անհնար կլիներ. Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին հարվածելն անհրաժեշտ էր, այլապես Թեհրանը մի քանի ամսում կարող էր իր միջուկային ներուժը հասցնել այնպիսի մակարդակի, որ դառնար «անխոցելի»։

Նեթանյահուն նշել է, որ իրանական զինվորականներն ու մասնագետները սկսել են նոր օբյեկտների շինարարություն՝ ներառյալ «ստորգետնյա բունկերներ», որտեղ կարող են մշակվել բալիստիկ հրթիռներ և ատոմային ռումբեր։

«Եթե հիմա միջոցներ չձեռնարկվեին, ապա հետագայում դա արդեն անհնար կլիներ», — ասել է Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Երբ հաղորդավարը հարցրել է, թե արդյոք Իսրայելը «քաշե՞լ է Դոնալդ Թրամփին» հակամարտության մեջ, Նեթանյահուն ծիծաղել է։

«Սա ծիծաղելի է։ Դոնալդ Թրամփը աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է։ Նա անում է այն, ինչ համարում է ճիշտ Ամերիկայի համար»,- պատասխանել է նա։

«Ես գիտեմ պատերազմի գինը, — շարունակել է Նեթանյահուն։ — Բայց ես գիտեմ, որ երբեմն պատերազմը անհրաժեշտ է՝ մեզ պաշտպանելու նրանցից, ովքեր ցանկանում են մեզ ոչնչացնել»։

Leave a Comment