ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանին սպասվում են ավելի լուրջ հարվածներ։
«Ես չեմ պատրաստվում բացահայտել մեր մարտավարական գործողությունների մանրամասները, սակայն ամերիկյան զինված ուժերի կողմից ամենածանր հարվածները դեռ առջևում են։ Հաջորդ փուլը Իրանի համար շատ ավելի խիստ է լինելու, քան այժմ»,- ասել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ Իրանում ընթացող գործողությունը կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. «Մենք ունենք նպատակներ։ Մենք կշարունակենք այնքան ժամանակ, որքան պահանջվի այդ նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է պետքարտուղարը։
«Այս գործողության նպատակը նրանց բալիստիկ հրթիռների ներուժի ոչնչացումն է և համոզվելը, որ նրանք չեն կարողանա այն վերականգնել»,- ավելացրել է Ռուբիոն։
