ԱՄՆ-ը տարիներ շարունակվող հակամարտության մեջ չի ներքաշվի. Վենս

ԱՄՆ-ը տարիներ շարունակվող հակամարտության մեջ չի ներքաշվի. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն ներքաշվի տարիներ շարունակվող հակամարտության մեջ։ Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր նպատակը մեկն է՝ ապահովել, որ Իրանը երբեք չտիրանա միջուկային զենքի։

«Նախագահը ցանկանում է ոչ միայն իր երկրորդ ժամկետի առաջին երեք-չորս տարիներին պաշտպանել երկիրը իրանական միջուկային սպառնալիքից, այլև երաշխավորել, որ Իրանը երբևէ հնարավորություն չունենա ձեռք բերելու միջուկային զենք։ Դա ենթադրում է իրանական ռեժիմի մտածողության արմատական փոփոխություն», — նշել է Վենսը։

Նա ընդգծել է, որ խոսքը երկարաժամկետ ռազմական գործողությունների մասին չէ։
«Դոնալդ Թրամփը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի բազմամյա հակամարտության մեջ… Մենք չենք պատրաստվում կրկնել Իրաքում և Աֆղանստանում թույլ տրված սխալները»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսի գնահատմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտները նախատեսված չեն բացառապես խաղաղ նպատակներով ուրանի հարստացման համար, ինչպես պնդում է Թեհրանը, այլ կարող են ծառայել նաև միջուկային զենքի մշակման ծրագրերին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment