Հայաստանի մարզերում մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 6-8 աստիճան, երեկոյան՝ 0-2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -2-ից 2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -1-ից 2 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -2-ից 2 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 4-9 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 5-8 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -2-ից 1 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 6-9 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 7-10 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի -2-ից 1 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-ից -3 աստիճան։
Արցախում մարտի 3-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 8 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 4 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
