Նեթանյահուն խոստացել է Թրամփի հետ համատեղ ջանքեր գործադրել «աշխարհը փրկելու» համար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միացել է Իսրայելին՝ «աշխարհի փրկության կարևորագույն ջանքերում», հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում էThe Jerusalem Post-ի։

Նա հավելել է, որ Իրանի ժողովուրդը շուտով «կկարողանա տապալել Թեհրանի ռեժիմը»։

«Մոտենում է այն օրը, երբ Իրանի ժողովուրդը կկարողանա թոթափել բռնապետության լուծը։ Սա պայքար է մարդկության համար», – հայտարարել է Նեթանյահուն Բեյթ Շեմեշ հրթիռի վթարի վայր այցելության ժամանակ՝ նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթի և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի հետ միասին։

Երեկ Բեյթ Շեմեշում իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ, իսկ զոհերի թիվը հասել է ութի։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment