Դուբայում հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի


Միջազգային


Դուբայում ԱՄԷ-ի վրա Իրանի հարձակման ժամանակ բեկորային վնասվածք է ստացել մի ադրբեջանցի զբոսաշրջիկ։

Այս մասին հայտնել է Արաբական երկրներում բնակվող ադրբեջանցիների համակարգող խորհրդի անդամ Նուրանա Հուսեյնովան։

Նա նշել է, որ նախորդ օրը սփյուռքի ներկայացուցիչները հիվանդանոցում այցելել են Սարխան անունով մի երիտասարդ զբոսաշրջիկի։ Նա ձեռքին բեկորային վնասվածք է ստացել։ Նրա կյանքին ներկայումս վտանգ չի սպառնում։ Բժիշկները գնահատում են, որ նա դուրս կգրվի երկու-երեք օրվա ընթացքում։

Հուսեյնովայի խոսքով՝ գրեթե բոլոր հարվածները հասցվել են ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Քաղաքացիական անձինք թիրախավորված չեն։


Leave a Comment