Իրաքի ամենամեծ ռազմական ավիաբազան, որը գտնվում է երկրի հյուսիսում՝ Սալահ ադ-Դին նահանգում, ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։
Ըստ հեռուստաալիքի՝ Բալադ ավիաբազայի վրա հարձակումն իրականացվել է առնվազն երկու զինված անօդաչու թռչող սարքերի կողմից։ Հարձակման հետևանքով որևէ վնասի կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։