Բաղդադի օդանավակայանի մոտակայքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ։ Այս մասին հայտնել է «Al Hadath» հեռուստաընկերությունը։
Իր աղբյուրների համաձայն՝ հարձակման է ենթարկվել օդանավակայանի մոտակայքում գտնվող և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ուժերի կողմից օգտագործվող ռազմական բազան։ Հնարավոր վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան։