Միավորված Ազգերի Կազմակերպությունը դեմ է բոլոր սպանություններին, լինեն դրանք նպատակային, թե ոչ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, պատասխանելով լրագրողների հարցերին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության վերաբերյալ։
Հարցին, թե արդյոք Անտոնիո Գուտերեշը պատրաստ է հատուկ հայտարարություն անել Խամենեիի մահվան մասին հաղորդագրությունների վերաբերյալ, Դյուժարիկը պատասխանել է. «Մենք չենք ցանկանում տեսնել ավելի շատ սպանություններ՝ նպատակային կամ ոչ»։