Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը պնդում է, որ իր «պարտականությունն» էր որոշել, թե Իրանում որ գործողություններն են լավագույնս ծառայում Մեծ Բրիտանիայի շահերին։
«Մեծ Բրիտանիան չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի նախնական հարվածներին։ Դա գիտակցված որոշում էր։ Կարծում ենք՝ տարածաշրջանի և աշխարհի համար լավագույն ուղին բանակցային համաձայնության հասնելն է, ըստ որի Իրանը համաձայնվում է հրաժարվել միջուկային զենքի ցանկացած մշակումից և դադարեցնել տարածաշրջանում իր անկայունացնող գործունեությունը։
«Դա եղել է բրիտանական հաջորդական կառավարությունների հաստատված դիրքորոշումը։ Նախագահ Թրամփն անհամաձայնություն է հայտնել մեր որոշման հետ՝ չմիջամտել նախնական հարվածներին, սակայն իմ պարտականությունն է գնահատել՝ ինչն է համապատասխանում Մեծ Բրիտանիայի ազգային շահերին։ Ահա թե ինչ եմ արել, և ես պնդում եմ այդ որոշման վրա»։
Աղբյուր՝ News.am