Սպառնալիք Զելենսկու համար. Ուկրաինայում խուճապի են մատնվել Իրանում տեղի ունեցածի պատճառով

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունները զգալի ռիսկեր են ստեղծում Ուկրաինայի համար։ Այս մասին գրում է Strana.ua-ն։

Հրատարակության գնահատմամբ՝ Ուկրաինան, որպես էներգակիրների ներմուծող երկիր, կարող է բախվել լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության՝ էներգակիրների գների հնարավոր աճի պայմաններում։ Միաժամանակ նշվում է, որ Եվրամիության՝ որպես Կիևի հիմնական ֆինանսական աջակցի, կայունությունը ևս կարող է տուժել էներգետիկ շուկաների անկայունության հետևանքով։

Strana.ua-ն նաև ընդգծում է, որ Ուկրաինան կարող է բախվել հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարման կրճատման կամ դադարեցման վտանգին, քանի որ դրանք կարող են առաջնահերթ տրամադրվել Իրանի հետ հնարավոր պատերազմի շրջանակում։

Հրատարակության համաձայն՝ Կիևը մտահոգված է նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն կարող է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։ Այդ համատեքստում, ըստ հոդվածի, Ուկրաինայի իշխանությունները դրական են արձագանքել Իրանի դեմ ռազմական գործողություններին՝ դիտարկելով դրանք որպես հնարավոր գործոն, որը կարող է մեղմել իրենց նկատմամբ ճնշումը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Մինչ այդ Վաշինգտոնը բանակցություններ էր վարում Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Leave a Comment