Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Աշտարակ-Եղվարդ ճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Opel»-ն ու բեռնատար «Ford»-ը



Shamshyan.com-ը գրում է․


Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ H6 ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Opel Astra» մակնիշի և բեռնատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։


Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է նախ «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment