Դուբայի օդանավակայանները վերսկսում են սահմանափակ չվերթները



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Դուբայի օդանավակայանները հայտարարել են, որ «սահմանափակ» չվերթները կվերսկսվեն երկուշաբթի երեկոյան՝ Պարսից ծոցում տեղակայված թիրախների, ներառյալ՝ Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանների վրա Իրանի իրականացրած հարվածների պատճառով թռիչքների չեղարկումից երեք օր անց։

«Դուբայի օդանավակայանները հայտարարում են Դուբայի միջազգային Dubai World Central(DXB)  և Ալ Մակտումի միջազգային օդանավակայանից (DWC) չվերթների սահմանափակ վերսկսման մասին՝ սկսած այսօր երեկոյան՝ երկուշաբթի, 2026 թվականի մարտի 2-ին»,- ասված է հայտարարության մեջ։

Emirates ավիաընկերությունը և բյուջետային flydubai ավիաընկերությունը հայտարարել են, որ երկուշաբթի երեկոյան կվերսկսեն որոշ չվերթներ։

Աբու Դաբիից գործող Etihad Airways-ը հայտարարել է, որ կվերսկսի չվերթները երեքշաբթի օրը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment